Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Քեմալականների իշխանության գալու դեպքում Հայաստանի նկատմամբ ոչինչ չի փոխվի

Քեմալականների իշխանության գալու դեպքում  Հայաստանի նկատմամբ ոչինչ չի փոխվի
22.03.2025 | 13:55

Թուրքիայում Էրդողանի վարչակազմի անկումը էական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա։

Քեմալիստները և էրդողանականները կամ, ավելի ճիշտ, հակաքեմալիստները խոր հակասություն ունեն, և դա նոր չէ։ Էրդողանի իշխանության գալու հենց առաջին օրից սկսվել է արշավ Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և նրա հետևորդների դեմ։ Ներկայիս Թուրքիայի շատ բնակավայրերում անգամ Աթաթուրքի կիսանդրիներն են ապամոնտաժվել, արձանների մերձակա տարածքները օտարվել են շինարարություն կատարելու նպատակով, ինչի հետևանքով ստվերվել են արձանները: Բազմաթիվ են դրվագները, որ Էրդողանն ամեն ինչ արել է, որպեսզի Աթաթուրքի պաշտամունքի մակարդակը իջեցվի, փոխարենը բարձրանա իրենը։ Էրդողանը մշտապես հանդես է գալիս Օսմանյան կայսրության վերականգման թեզով՝ կարմիր թելով անցկացնելով այն միտքը, որ Աթաթուրքն է մեղավոր եղել, որ Օսմանյան կայսրության սահմաններով չեն հիմնվել ներկայիս Թուրքիայի սահմանները։ Քեմալիստների իշխանության գալու դեպքում, բնականաբար, Հայաստանի նկատմամբ ոչինչ չի փոխվի, ինչպես նաև Թուրքիայի և ոչ մի հարևանի նկատմամբ ոչինչ չի փոխվի, բայց ագրեսիվ, նվաճողական քաղաքականության անկում կլինի։ Քեմալիստներն ավելի շատ հակված են Թուրքիան դիտարկել որպես եվրոպական երկիր՝ եվրոպական վարք ու բարքով, քան Մերձավոր Արևելքի՝ մերձավորարևելյան վարք ու բարքով:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5790

Մեկնաբանություններ